|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Սենատի քննարկմանը։
ԱՄՆ կոնգրեսի կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 24-ին ներկայացված բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարքին և Թոմ Յուդալը:
Փաստաթղթում մասնավորապես նշվել է. «Հաշվի առնելով 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը,նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի մարդու իրավունքների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկական զտումների և Հայոց ցեղասպանության խնդիրների նկատմամբ համապատասխան ընկալում»։