|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Հայաստանում այս օրերին սկսվել է մի քանի մշակաբույսերի, հատկապես ծիրանի բերքահավաքը, իսկ Հայաստանի գյուղատնտեսության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը, որը հիշյալ պաշտոնում է 2008 թվականի սեպտեմբերից, օրեր առաջ, իր դիմումի համաձայն, հեռացել է նախարարությունից:
Գ. Մանուչարյանը իր ոլորտի գիտակ է եւ 30 տարի աշխատում է գյուղատնտեսության բնագավառում:
Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որեւէ բանից նեղացե՞լ է, Գ. Մանուչարյանը պատասխանեց. «Չեմ նեղացել: Ուղղակի արդեն հնարավոր չէր աշխատել»:
Գյուղատնտեսության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս պահին նախարար Սերգո Կարապետյանը այդ թափուր պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն վարչության երկրագործության զարգացման բաժնի պետ Գեւորգ Հարությունյանին: