Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ սիրիական ընդդիմությունն առաջին անգամ մայրաքաղաք Դամասկոսում բաց հանդիպում է անցկացրել, որի ժամանակ հռչակել է, որ շարունակելու է «խաղաղ պայքարը` հանուն հայրենիքի շահերի եւ քաղաքացիների ազատության»:
Հանդիպման ժամանակ ընդունված բանաձեւում նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի հակառակորդները քննադատել են «ուժային միջոցառումները, որոնք խորացնում են քաղաքական ճգնաժամը», նաեւ ցանկացած բառ կամ գործողություն, որոնք հանգեցնում են կրոնական կամ ազգային խտրականության:
Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմությունը դեմ է Սիրիայի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության:
Նշենք, որ Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հուլիսի 10-ին խորհրդակցություն անցկացնել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կողմերը նախատեսում են քննարկել ազգային երկխոսության ծրագիրը, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը: