|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը շարունակել է լարված մնալ: Արձանագրվել են փոխադարձ կրակոցներ շփման գծի բոլոր ուղղություններով: Թիրախ են դարձել նաև քաղաքացիական օբյեկտները: Կողմերին կոչ ենք անում ծայրահեղ հանդուրժողականություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն»,- նշեց Զախարովան:
Նա հավելեց, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու, լարվածությունը թուլացնելու, ինչպես նաև հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար: