|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Հալիֆա Հաֆթարը պահանջել է, որ արաբական պետությունների հավաքական պաշտպանական պայմանագրի դրույթները կիրառվեն Լիբիայում թուրքական ռազմական միջամտությանը հակազդելու համար: Այս մասին, ըստ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, Կահիրեում հայտարարել է Հաֆթարը:
Հաֆթարը «Եգիպտոսից խնդրել է աջակցել նրան միջազգային ասպարեզում՝ դադարեցնելու Թուրքիայի ներխուժումը Լիբիա», և կրկին կոչ է արել «կիրառել Արաբական պետությունների լիգայի կոլեկտիվ պաշտպանական պայմանագրի դրույթները»: Նա նաև պահանջել է չեղարկել ԼԱԲ-ի սպառազինության մատակարարման էմբարգոն, ինչպես նաև իրականացնել միջազգային դիտարկումներ՝ Թուրքիայից Լիբիա զենքի մուտքը կանխելու համար:
Իր հերթին, Կահիրեն հայտարարել է, որ մերժում է Լիբիայի գործերում արտաքին միջամտությունը և հավաստիացրել է մարշալին, որ Եգիպտոսը «թույլ չի տա որևէ սպառնալիք իր արևմտյան սահմաններին»:
Չորեքշաբթի օրը Հաֆթարը Կահիրե էր ժամանել այցով, որը նախապես հայտարարված չէր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի և պաշտպանության գերատեսչության ղեկավարության հետ հանդիպելու համար: Եգիպտոսի մայրաքաղաքում անցկացվող խորհրդակցությունները նախորդում են Ժնևում անցկացվելիք համատեղ «5+ 5» ձևաչափով ռազմական հանձնաժողովի նիստին՝ ԼԱԲ-ի և Ազգային համաձայնության կառավարության ներկայացուցիչների միջև: Նման հանձնաժողով ստեղծելու որոշումը հունվարին Բեռլինում կայացած համաժողովի արդյունքներից մեկն էր: Հաֆթարն արդեն հասկացրել է, որ Թուրքիայի ռազմական միջամտության պայմաններում բանակցությունները հնարավոր չեն: