կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-27 13:44
Առանց Կատեգորիա

Շլանգի գործառույթով նախարարներ

Շլանգի գործառույթով նախարարներ

ՀՀ ուզածդ նախարարին հայտնի գործառույթ է: Վարչապետ Սարգսյանը, թվում է` ժողովուրդ-կառավարություն կապն անքակտելի եւ արագ դարձնելու նպատակով, աշխարհում ինչքան համակարգիչ կար բերեց Հայաստան: Մեր առաջավոր վարչապետը նաև խոստացավ պարտադրել իր նախարարներին եւ կառավարությանը երբեք անպատասխան չթողնել քաղաքացիների նամակներն ու խնդրագրերը, տալ անհրաժեշտ բացատրություններ այն մասին, թե այդ պահին որ պաշտոնյայի թաթի տակ է ննջում նրա նամակը, կամ որ քարտուղարուհու սեղանին է հասել: Հատկապես` անպատասխան չպետք է մնային էլեկտրոնային նամակները, որոնց հետադարձ հասցեն, փառք Աստծո, համացանցի առավելությունների պատճառով միշտ արձանագրվում է, հետևաբար, նամակն անստորագիր չի կարող դիտվել:

Ցավոք, ինչպես վարչապետի բոլոր մնացած գործերը, այս մեկն էլ հպարտ-հպարտ զեկույցներից այն կողմ չանցավ: Հատկապես նախարարներն են իրենց դրել ռետինե խողովակի տեղ, որի մի ծայրից նետված քարը մյուս ծայրից դուրս է թռչում` չվրդովելով նրա խողովակային սնամեջությունը:

Քաղաքացին, տեսնելով այս կամ այն անարդարությունը, զգալով իր դեմ կատարված անօրինությանը, նամակ է գրում տվյալ ոլորտի նախարարին ու վերջում ավելացնում` շնորհակալ եմ ինձ լսելու համար, իսկ եթե պատասխանեք մեկ-երկու բառով նաև երախտապարտ կլինեմ: Ինչպե՞ս պետք է վարվի, ձեր կարծիքով, նախարարը: Հասկանալի է` իր օգնականին կամ քարտուղարուհուն պետք է հրահանգի` պատասխանեք քաղաքացուն օրենքի պահանջին համապատասխան եւ բացատրեք` ինչպես վարվել հետագայում:

Հա, բա ոնց: ՀՀ քաղաքացու ախորժակին քացախ: ՀՀ նախարարի տանձին էլ չի այդ նամակը: Ինքը` շլանգ ա: Քանի՞ կոպե արժեն նրանց գույնզգուն սայթերը, եթե իրենք տարին մեկ անգամ նույնիսկ իրենց նախարարարության էլեկտրոնային փոստը չեն նայում, ինչի պատճառով ՀՀ քաղաքացու նամակը մի կողմից մտնում եւ մյուսից դուրս է գալիս:

Ես ներողություն եմ խնդրում այն նախարարներից, ովքեր շլանգ չեն կամ իրենց չեն դրսևորում որպես այդպիսին: Մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք հենց այդ նախարարներին, եւ նրանց անունները կնշենք առանձին ցանկով: Միայն թե անհրաժեշտ է, որ նրանք բարեհաճեն պատասխանել մեր նամակներին: Տեսնենք` ինչ կստացվի:


Էդիկ Անդրեասյան