|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը։
Գրեթե 9 տարի պաշտոնավարելուց հետո իր նախարարական պորտֆելին հրաժեշտ տվեց ԱԳՆ արդեն նախկին ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, ում կփոխարինի Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության` MİT-ի ղեկավար Հաքան Ֆիդանը։ Իսկ MİT-ը կղեկավարի 2014-ից ի վեր Էրդողանի մամուլի խոսնակ և խորհրդական աշխատած Իբրահիմ Քալընը։
ՊՆ արդեն նախկին ղեկավար Հուլուսի Աքարին, ով պաշտոնավարում էր 2018 թ. ի վեր, կփոխարինի Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլերը։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարի պաշտոնում Էրդողանի իշխանության ամենաակնառու գործիչներից մեկին՝ Սուլեյման Սոյլուին կփոխարինի Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան։