կարևոր
3739 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 12:23
Քաղաքական

Բռնապետիկը նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը, կարծես ոչինչ չի պատահել․ Ավետիք Իշխանյան

Բռնապետիկը նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը, կարծես ոչինչ չի պատահել․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Բայց արդեն չեմ դիմանում։ Հասկանա՛նք վերջապես, այդ այսպես կոչված, միջազգային հանրությունը շարժվում է իր նյութական, աշխարհաքաղաքական շահերով և թքած ունի մեր հայրենակից արցախցիների տառապանքների վրա։ Այս օրերին բազմաթիվ օրինակներ ունեցանք․ ԵՄ-ի հիացմունքը Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա ալյանսի վերաբերյալ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության շարունակումը և այլն։ Արցախի փրկության բանալին Հայաստանում է։ Միայն ազգադավ իշխանությանը քշելով է հնարավոր փրկել Արցախը։ Այս օրերին այդ քպ կոչվածները պետք է օրուգիշեր չունենային և երազեին հրաժարականի մասին։ Քպ-ականներին և իրենց ստրկատեր-բռնապետիկին քշելուց հետո, և ինքներս կոգևորվեինք, և նույն միջազգային հանրությունը հարգանքով կլցվեր մեր հանդեպ, և թշնամին կզգուշանար և կբացեր ճանապարհը։ Իսկ բռնապետիկը, կարծես ոչինչ չի պատահել․․․նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը»։
ԱՄՈԹ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ