կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 16:59
Մշակույթ

Բնական աղետներից տուժել է 6800 հեկտար տարածք

Բնական աղետներից տուժել է 6800 հեկտար տարածք
Վերջին 2 ամիսների ընթացքում բնական աղետներից Արցախում տուժել է շուրջ 6800 հեկտար տարածք, որից`  4753 հա հացահատիկ,  263 հա եգիպտացորեն, 822 հա`  բանջարաբոստանային կուլտուրաներ, 575 հա`  բազմամյա տնկարկներ եւ 455 հա`  խաղողայգիներ: Այս մասին օրերս հանրապետության Ազգային խողովի նիստում հայտարարել է գյուղնախարար Արմո Ծատուրյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահրամ Բալայանի հարցին։

Գյուղնախարարը, շարունակելով թեման, տեղեկացրել է, որ հասցված վնասների չափերի հաշվարկների կատարումը շարունակվում է, որի ավարտից հետո կկայացվի համապատասխան որոշում՝ հողօգտագործողների աջակցություն ցուցաբերելու համար։ Իսկ մինչ այդ, նախարարի վստահեցմամբ, սերմ ձեռք բերելու խնդրանքով դիմած բոլոր տուժածներին տրամադրվել է  եգիպտացորենի, սոյայի սերմացու, ինչպես նաեւ համապատասխան գումար` վարունգի եւ ձմերուկի սերմ ձեռք բերելու  համար: