|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փարիզի Հաշմանդամների տանը տեղի է ունենում աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին հրաժեշտի արարողությունը: Արարողությանն ուղիղ եթերով հետևում էին Երևանում Ազնավուրի հրապարակում հավաքվածները:
Հիշեցնենք, որ Ազնավուրին կհուղարկավորեն վաղը ընտանեկան գերեզմանատանը` Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին): Այնտեղ են հանգչում են նրա ծնողները և 25 տարեկանում մահացած որդին` Պատրիկը:
Նաև` վաղը Փարիզի 8-րդ շրջանի հայկական Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն` միայն ընտանիքի անդամների, հարազատների և պաշտոնատար անձանց ներկայությամբ: