|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով Կազանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները ասել է, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, քանի որ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջնական տարբերակը, որն առաջարկվել էր եռանախագահների կողմից:
Ըստ նրա՝ Կազանում Ադրբեջանը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել:
«Բոլոր դեպքերում հանդիպումը օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները»,- ասել է Է. Նալբանդյանը` հավելելով, որ կարևոր է նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքեր գործադրել սկզբունքները վերջնականապես համաձայնեցնելու համար: