|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 9-ին կայանալիք շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա խոսել է միջոցառմանը հրավիրված երկրների ղեկավարների մասին։
«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա ներկա գտնվել։
«Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- պարզաբանել է Ուշակովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին։