Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ միակ նշանակալից իրադարձությունը եղավ Ադրբեջանի առաջին տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային Պատվո լեգեոնի շքանշան շնորհելը. գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Սարկոզիի նվերը Մեհրիբան Ալիեւային մի շարք մտորումների տեղիք է տալիս: «Ազադլըգ»-ի հավաստմամբ` Ֆրանսիայի նախագահը եկավ Բաքու եւ իր վերաբերմունքով ցույց տվեց, որ Իլհամ Ալիեւին Արեւմուտքում «բանի տեղ չեն դնում»:
«Ֆրանսիայի նախագահը միեւնույն շքանշանը շնորհել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, սակայն Ադրբեջանի նախագահը չարժանացավ այդ պարգեւին: Պատվո լեգեոնի շքանշանը շնորհվում է ժողովրդավարությանն ուղղված ակտիվ ջանքերի համար, իսկ Իլհամ Ալիեւը Արեւմուտքի կողմից ընկալվում է որպես բռնապետ»,- գրում է «Ազադլըգ»-ը:
Խնդիրն այն է, որ Սարկոզին իր քայլով ցույց տվեց, որ Մեհրիբան Ալիեւան այլ կերպ է ընկալվում Արեւմուտքում` Իլհամ Ալիեւից զատ: Դրա համար մի շարք պատճառներ կան. Մեհրիբան Ալեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է, նա նաեւ Ֆրանսիայի մշակութային եւ սոցիալական ոլորտներում որոշակի ակտիվություն է ցուցաբերել: