Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ հավերժ չէ: Այս նախադասությունն արդեն վերաբերում է գրատախտակներին:
21-րդ դարն իր հետ նորույթ բերեց նաեւ ուսուցիչներին ու աշակերտներին` էլեկտրոնային գրատախտակներ: Ճիշտ է, այսօր Երևանի ոչ բոլոր դպրոցներն ու ուսումնական հաստատություններն են զինված դրանցով: Բայց աստիճանաբար դրանք գալիս են փոխարինելու մեզ ծանոթ փայտե գրատախտակին, բարձիկին ու սրբիչին, մի խոսքով` «երեքը` մեկում»: Իհարկե, էլեկտրոնային գրատախտակ ունենալը թանկ հաճույք է` արժե մոտ 2000 ԱՄՆ դոլար:
Ներկայումս Հայաստանի բուհերի 90%-ն ապահովված է նման գրատախտակներով. յուրաքանչյուրում առնվազն չորս հատ կա: Երևանի դպրոցների 60%-ում ևս դրանք տեղադրված են: Ամենամեծ քանակով գրատախտակներ է ձեռք բերել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ 12 հատ:
Գրատախտակների մատակարարը կանադական SMART Technologies ընկերությունն է, նաեւ` այս տեխնոլոգիայի հիմնադիրը:
Սպասենք ու տեսնենք, թե էլեկտրոնային գրատախտակնե՞րն ինչով կփոխարինվեն:
Էմմա Ասատրյան