|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գյումրիում վերջերս ուշագրավ ու ինչ-որ տեղ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, անշուշտ, արդյունք են քաղաքական խճանկարի տրանսֆորմացիայի և ուժերի հարաբերակցության փոփոխության. գրում է «Ժողովուրդը»:
Թերթին տեղեկություններ են հասնում այն մասին, որ քաղաքական իշխանությունից հեռացվող կրիմինալը, զգալով որ հրապարակային դաշտն իր համար չէ, փորձում է այլ մարտավարություն կիրառել՝ ստվերում մնալով պատրաստել և պայթեցնել տարբեր քարոզչական ականներ: Իսկ թեմայի հնչեղությունը փորձում են ապահովել քաղաքացիական հատվածի և տեղեկատվական խողովակների միջոցով:
Այս շարքից են, նշում է թերթը, վերջերս քաղաքի մանկապարտեզներից մեկի նախկին աշխատակից Ֆլորա Սարգսյանի շուրջ բարձրացված աղմուկը և Գյումրու շուկայի առևտրականների տուգանքների հարցը գործող քաղաքապետի հետ կապելու առայժմ ձախողված փորձերը: Դաշինք է սա, թե պարզապես կրիմինալի և քաղաքացիական դաշտի որոշ էլեմենտների հատվածական համագործակցություն, ապագան ցույց կտա: