Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ի՞նչ տարբերություն` երբ մենք Forbes-ի ցուցանիշներով վերջին երկրորդ տեղում ենք եւ ունենք տարեկան 30 հազար արտագաղթող, կամ չորրորդ տեղում ենք եւ դարձյալ ունենք 30 հազար արտագաղթող: Այս հարցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ճիշտն ասած` ամեն երեւույթ վերլուծելիս ես շատ քիչ ուշադրություն եմ դարձնում թվային մասին: Այսինքն` Forbes-ով Մադագասկարը առաջինն է, թե վերջինը, կարեւոր չէ: Եթե վաղը պարզվի, որ իրենք ինչ-որ բան հաշվի չեն առել եւ Հայաստանից առաջ մի հատ էլ Գվինեա կա, դրանից ոչինչ չի փոխվի»,- նշեց նա:
Բանախոսի խոսքերով` այսօր խնդիրը մեր երկրի` թե' աշխարհի մակարդակով, թե' ներպետական դաշտում անմրցունակ լինելն է: Իսկ Forbes-ի տվյալները ոչինչ չեն փոխում, եթե այսօր մեր երկրում կա խոշոր չափերի հասնող արտագաղթ, բիզնեսները տեղափոխում են Վրաստան:
«Մենք որակապես ծուղակի մեջ ենք: Հայաստանը, որպես երկիր, քանդվում է` տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլ առումներով»,- ասաց Հ. Մեսրոբյանը: