Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Կազանի գագաթաժողովում հարցը դրվելու է շատ կոնկրետ. կա'մ կողմերը ստորագրում են սեղանին դրված Մադրիդյան փաստաթուղթը, կա'մ հրաժարվում են, եւ գործընթացը վերջնականապես մտնում է փակուղի:
Չնայած պահը բեկումնային է առավել քան երբեւէ, հայկական հասարակական-քաղաքական միջավայրն ապշեցնում է իր բացարձակ անտարբերությամբ: Միակ քաղաքական ուժը, որը Կազանից առաջ հստակ դիրքորոշում արտահայտեց, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն էր: Նման վիճակ չի եղել բանակցությունների նախորդ որեւէ այլ շրջանում: Եվ դա հանրապետության նախագահին հիմք տվեց Ստրասբուրգում հայտարարելու, թե Հայաստանի իշխանությունն իր հանրությանը նախապատրաստում է փոխզիջումների:
Համատարած սպասողականությունը բոլորն ընկալում են որպես առաջարկվող տարբերակին համազգային համաձայնության նշան: Այս կրավորականությունն ավելի շատ նման է, գլուխն ավազի մեջ թաղելով, պատասխանատվությունից խուսափելու: Բայց դա որեւէ արդարացում չունի: Եթե հունիսի 24-ը մի նոր գիշերային դիվանագիտության «գլուխգործոց» ի հայտ բերի, որեւէ մեկը բարոյական իրավունք չի ունենալու դրա համար որեւէ մեկին քննադատելու: Որովհետեւ երբեմն անգործությունն ավելի լուրջ հանցագործություն է, քան բուն հանցագործությունը: