Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միայն ժողով անելը բավարար չէ, պետք է այստեղ հնչած առաջարկները քննարկենք ու կյանքի կոչենք. «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կիպրոսի Հայոց թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը։
Նա նշեց նաև, որ նման հավաքները պետք է ավելի գործնական լինեն, այսինքն՝ չկրեն զուտ ձևական բնույթ։
«Անհրաժեշտ է շեշտը դնել Սփյուռքի դերակատարության վրա, քանի որ Սփյուռքը ուծացման վտանգի առջև է, Սփյուռքը մաշվում է։ Բացի այդ՝ կուզեի մի կարևոր բանի մասին խոսել. վերջին շրջանում Հայաստանից Սփյուռք արտագաղթածների մեջ հուսախաբություն ու անտարբերություն եմ տեսնում։ Նրանք փորձում են հայրենիքից հեռու պահել իրենց։ Սա, բնականաբար, լավ բանի մասին չի փաստում և լավ արդյունք չենք կարող գրանցել այս կերպով։ Մենք մի կողմ պետք է թողնենք մեր «ես»-ն ու անձնական շահերը, անձնական մրցակցությունն ու հայրենիքի շահը վեր դասենք։ Պետք է մեր անկարելին կարելի դարձնենք՝ հայրենիքին օգնելու»,-ասաց արք․ Տողրամաջյանը։
Ըստ նրա՝ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է ամուր հիմքերի վրա դրվի։