|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՏՄ-ում անտարբերություն է տիրում, ամեն ինչի վրա թքած ունեն. ըստ yerkir.am-ի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպման ժամանակ:
«Այն ազատությունները, որ մենք ժամանակին հռչակում էինք, այսօր գործնականում չկան: Կամ կան, մեղմ ասած՝ ոչ ամբողջ ծավալով: Օրինակ՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը: Դա մեր միության շինարարության հիմքն է: Մենք մինչ օրս դա չունենք: Եվ գիտե՞ք՝ ինչու: Թքած ունեն, և դա հիմնված է առանձին պետությունների անտարբերության վրա»,- Բելառուսի նախագահին մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Լուկաշենկոն հավելել է, որ որոշ պետություններ «իրենց տեսնում են այլ միություններում, պարզապես ոտքը կախ են գցել ԵԱՏՄ-ում և սպասում են հարմար պահի, որ այնտեղից դուրս թռչեն»: