կարևոր
3919 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-07 14:24
Քաղաքական

Ճանապարհ կառուցել չգիտեն․ նոր են սովորում․ Գառնիկ Դանիելյան

Ճանապարհ կառուցել չգիտեն․ նոր են սովորում․ Գառնիկ Դանիելյան

Նորակառույց ճանապարհները դեռ ամբողջովին չհիմնանորոգված՝ քանդվում են։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Սարսափելի վիճակում է հատկապես հանրապետական նշանակություն ունեցող Գյումրի-Արմավիր մայրուղին։

Արդյունքում, հսկայական փողեր են ներդրվում՝ 6 տարում մոտ 183 միլիարդ դրամ, բայց ունենում ենք անորակ, փոսերով լի ճանապարհներ։

Զավեշտալին այն է, որ պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը արդարանում է, թե՝ իրենք ճանապարհ կառուցել չգիտեն, նոր են սովորում։

Ասֆալտը ժողովրդին «‎ծախելն» էլ այլևս չի ստացվում։

Սրանք ձախողում են բոլոր ոլորտներում՝ մսխելով պետական բյուջեն։

Արդյունքում՝ կրկին տուժում են մեր հայրենակիցները։ Քաղաքացիների հարկերից կառուցված անորակ ճանապարհների պատճառով վտանգվում է վերջիններիս կյանքը, վնասվում ավտոմեքենաները»։