Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հարցը. - Պրն Վարդանյան, երեկ Ազատության հրապարակում Լևոն Զուրաբյանը իր ելույթում, խոսելով խորհրդարանական չորս ընդիմադիր կուսակցությունների (ՀԱԿ,ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) գործունեության մասին, ասել է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ:
«Բոլորդ ականատես եք, թե ինչպես մեզ հաջողվեց քննարկման դնել իշխանությունների գազային ավանտյուրայի հարցը, մարտի 1-ի սպանությունների խնդիրը, կատարել բազմաթիվ աղմկալի բացահայտումներ, որոնք ուղղակի բարոյալքել և կազմալուծել են իշխանական մեծամասնությանը»,- ասել է նա` հավելելով, որ հերթի մեջ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Նա չի բացառել, որ ինչ-որ պահի «Չորսի ձևաչափը» դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Լևոն Զուրաբյանի հայտարարությունը:
Պատասխան. - Եկեք Լևոն Զուրաբյանին մի կողմ թողնենք: Նույն հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթի վերջում դիմելով չակերտավոր վճռականներին, կրկնեց նախկինում ասած իր միտքը. «Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը»:
Նայեք Հայաստանի քաղաքական ուժերին: Այս հաստատումը ամենից առաջ և ամենաշատը բնութագրում է ՀՅԴ-ին: Այնպես որ` մեր օրակարգը մենք ենք որոշում: