կարևոր
1822 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 15:38
Հասարակություն

Արցախցի 17000 երեխաներ սովորում են ՀՀ դպրոցներում, 2800-ը` բուհերում և քոլեջներում. Անդրեասյան

Արցախցի 17000 երեխաներ սովորում են ՀՀ դպրոցներում, 2800-ը` բուհերում և քոլեջներում. Անդրեասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` աշակերտների համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ:

«Ուզում եմ ընդգծել, որ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել»,-ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են բուհերում, իսկ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:

Անդրադառնալով ՀՀ–ում արդեն իսկ սովորող արցախցի ուսանողներին, որոնց ուսման վարձը վճարում էր ԼՂ իշխանությունը կամ ուսանողների ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել են և այժմ չունեն ուսման վարձ վճարելու հնարավորություն, նախարարն ասաց.

«Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 սովորող, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Անդրեասյանը: