կարևոր
3832 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 19:51
Քաղաքական

Իշխան Զաքարյանը բժշկի թուղթ է բերել, որ չզրկվի մանդատից

Իշխան Զաքարյանը բժշկի թուղթ է բերել, որ չզրկվի մանդատից

 

MediaHub-ի տեղեկություններով, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, որպեսզի չզրկվի պատգամավորական մանդատից, բժշկի թուղթ է ներկայացրել՝ բացակաները հարգելի համարելու համար։

Փաստորեն Իշխան Զաքարյանը հետեւել է ՔՊ-ականների «խորհրդին», ովքեր ծաղրելով ընդդիմությանն ասում էին՝ «հետո բժշկի թուղթ պիտի բերեք, որ բացականները հարգելի համարվեն»։

Թերևս սրանով է պայմանավորված, որ անկախ պատգամավոր Զաքարյանի անունը չկա անհարգելի բացակայածների ցուցակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարել՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։ Ուշագրավն այն է, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են:

Թեպետ "ճանապարհի կեսին" պարզվեց, որ իշխանությունն, ասենք այսպես, փոշմանել է։

MediaHub-ը գրել էր, որ ՔՊ֊ն որոշել է շանս տալ ընդդիմությանը և մանդատներից զրկելու գործընթացից այս պահին հրաժարվում է. այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. "Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի  գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»։

Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքար էր մղում՝ ինշխանության հրաժարականի պահանջով, ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Եթե ընդդիմությանը թվում է՝ մենք պետք է դիմենք ՍԴ եւ ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ եւ չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»։

Փաստացի, սա «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանության հերթական "ամբիցիոզ" գործընթացն էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու եւ ընդդիմության պլանավորած պայքարի նոր ալիքը վիժեցնելու համար։

Աղբյուր՝  MediaHub