կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 09:28
Առանց Կատեգորիա

Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով․ «Առավոտ»

Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով․ «Առավոտ»

«Ամպագոռգոռ հայտարարություններն այն մա­սին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակ­ցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր:

Մինչև 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ՝ պետական ինստիտուտնե­րը, լավ, թե վատ, գործում էին:

Հեղափոխությու­նից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև նոր [ոչ կոռումպացված] իշխանությանը թվում է, որ եր­կիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիանե­րով և «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգ­նե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերևս, պետա­կան առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները:

Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին և անգամ բանակցեն ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվ­տանգության խնդիրները, մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչնե­րը պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ և արդահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը:

Հա, մոռացա, կան ավելի կարևոր գործեր՝ ու­ղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» և ֆեյսբուքում ջախջախիչ հարված­ներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: