|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թե նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ինչքանո՞վ է պառակտում ՀՀՇ-ն, պետք է հարցնել հենց ՀՀՇ-ին, իսկ ժամանակը ցույց կտա, թե այդ կուսակցությունն ինչպես է ձեւավորվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ Սասուն Միքայելյանը եւ հավելեց. «Փակագծերը չբացեմ»:
Նրա համար էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս ուժը ձեւավորվում հենց այն պահին, երբ ընդդիմությունը վերելք է ապրում. «Թող ձեւավորվեն էլի, բայց արդեն Հայաստանում կուսակցությունախեղդ ենք լինում»:
Հարցին, թե, արդյո՞ք, այս նոր կուսակցությունը կվնասի ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «ՀԱԿ-ն ավելի կհզորանա»: