|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Այս պահին որևէ սահմանազատման և սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն»,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամաովրչ Արթուր Խաչատրյանը։
«Հայաստանի իշխանություններն ասում են՝ ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան, որ բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է՝ դադարել պայքարել, որպեսզի ավելի վատ չլինի։ Նույն գործընթացն է, ինչ եղել է 2018-2020 թվականներին։ Կար Մինսկի շրջանակներում բանակցություններ, որոնք այս իշխանություններն օգտագործում էին որպես շղարշ, և կար Ալիև-Փաշինյան օպերատիվ կապ, որտեղ պայմանավորվածություններ էին։ Հիմա էլ նույնն է, Մհեր Գրիգորյանն ինչ անում է, լավ է անում, թղթով է անում, բայց ինքն ինչ անում է, դա շղարշ է, պրոցեսը գնում է Ալիև-Փաշինյան մակարդակով։ Եվ Ալիև-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի ենք ականատես լինում»,- նշեց նա։