կարևոր
52747 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 17:56
Արցախ Մշակույթ

Տեսնելով` ինչ ենք թողել թշնամուն, մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում. Աշոտ Մելքոնյան

Տեսնելով` ինչ ենք թողել թշնամուն, մարդու ներաշխարհը տակնուվրա է լինում։ Համոզված եմ, որ այս գիրքը սերունդների է տեղից շարժելու։ Եթե մենք այսօր ասենք, որ Արցախը կորցրել ենք՝ վաղակատարով, ուրեմն նշանակում է՝ որպես ազգ արժանի չենք մեր նախորդներին, որոնք ահռելի ու հզոր քաղաքակրթություն ենք ստեղծել։ Եթե մենք մեկ անգամ ապացուցեցինք, որ հնարավոր է աշխարհը շուռ տալ եւ Արցախ ազատագրել, ուրեմն մենք այս գաղափարը կարող ենք փոխանցել մեր սերունդներին եւ մի օր արժանանալու ենք լիակատար ազատագրման։ Հորդորում եմ չվհատվե՛լ։ Այս մասին «Արցախ․ վտանգված ժառանգություն» գրքի շնորհանդեսի ընթացքում հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Գրքի հրատարակումը իրականացել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության  Հայաստանի ու Արցախի գրասենյակների նախաձեռնությամբ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում