կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 23:03
Քաղաքական

Մենք ստիպված ենք լինում պատասխանել Ադրբեջանին. Սերժ Սարգսյանը` Պուտինին

Մենք ստիպված ենք լինում պատասխանել Ադրբեջանին. Սերժ Սարգսյանը` Պուտինին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կայացել է ՌԴ եւ ՀՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման սկզբում ողջունի խոսքով է հանդես եկել Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտում է Kremlin.ru-ն, ողջույնի խոսքով է հանդես եկել  նաեւ Սերժ Սարգսյանը:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալ եմ հրավերի համար: Իրականում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը  խիտ է եւ մշտապես նոր նախաձեռնություններով է հարստանում: Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս  քննարկել նախորդ պայմանավորվածությունների արդյունքները եւ արձագանքել  առաջացած խնդիրներին:

 Վերջին անգամ նմանատիպ քննարկում ենք ունեցել Երեւանում, երբ Դուք մասնակցում էիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, այնուհետեւ կարծիքներ ենք փոխանակել Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ,  եւ իհարկե` Ուֆայում: Այդ ընթացքում Հայաստանի համար մի շարք կարեւոր հարցեր  են լուծվել:

Եւ միանգամից  ուզում եմ շնորհակալություն հայտնել  Ձեզ`  Պերմյակովի դեմ քրեական գործը հայ իրավապահներին փոխանցելու համար: Շատ շնորհակալություն:

Այսօր  համաձայնագիր ենք ստորագրել էներգետիկայի նախարարության հետ, համաձայն որի գազի գինը կիջեցվի 25 դոլարով` հասնելով 165 դոլարի: Համաձայնագիր է ստորագրվել Հայաստանին 200 մլն դոլար արտոնյալ վարկ տրամադրելու մասին, որը թույլ կտա հարստացնել մեր զինանոցը:

  Ստորագրվել է եւ արդեն  իրագործվում է հայկական ատոմակայանի մոդեռնիզացման վերաբերյալ համաձայնագիրը: Իհարկե մեր հարաբերություններում նոր  իրադրություն ստեղծվեց  ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Մենք դեռ շատ պետք է աշխատենք, որպեսզի ինտեգրացիոն այդ միավորը  մեր ժողովուրդների համար շոշափելի արդյունք տա»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա անդարդարձել է նաեւ էներգակիրների խնդրին: «Կարեւորագույն հարցերից մեկը, Վլադիմիր Վլադիմիրովիչ,  շարունակում է մնալ  էներգակիրների գինը Հայաստանում:  Այս ճգնաժամային պայմաններում տարադրամների փոխարժեքի տատանումը  ծանր է անդրադառնում սակագների վրա, սակայն հուսով եմ, որ մենք նոր, ավելի լավ որոշում կգտնենք»:

 Սերժ Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան կոնֆլիկտի  լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում  իրավիճակը սահմանին լարված է: Ադրբեջանական կողմը խոշոր տրամաչափի հրազենից բացի  գործածում է նաեւ հրետանի: Մենք իհարկե ստիպված ենք լինում պատասխանել: Սակայն այդ մասին ես ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում` ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Սերժ Սարգսյանը: