Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԺ-ի թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակների դրսեւորած մերժողական կեցվածքին, ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.
«Որոշումների կայացման /decision making/ գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել: Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ:
Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով մենք` բոլորս, այսինքն` երկիրն ու ժողովուրդը: Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծազանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում: Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանության գլխացավանքն է: Ուզում են` թող երկխոսեն, չեն ուզում` մեղքը իրենց վիզը»: