Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է թույլ տալ, որ երեխաները ինչ-որ ձեւաչափով, մեկ տարի կապվեն կրթական համակարգի հետ, որից հետո կարող են նաեւ զորակոչվել: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով 18 տարին լրանալուց հետո բոլորին անխտիր բանակ զորակոչելու նախաձեռնությանը, հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, ներկայիս կարգը կրթական համակարգում բերում է որոշակի խնդիրների. «Պատկերացրեք նույն կուրսում 17 ուսանող ուսանող գնում է ծառայության, երեքը չեն գնում, որովհետեւ ընդունելության քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Բացի այդ լուրջ խնդիրներ ունենք կրթության ոլորտի վերաբերյալ: Պետք է թույլ տալ, որ երեխաները ինչ-որ ձեւաչափով, մեկ տարի կապվեն կրթական համակարգի հետ, որից հետո կարող են նաեւ զորակոչվել: Հիմա քննարկման գործընթացի մեջ ենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նաեւ ռազմահայրենասիրական կրթության համալիր միջոցառումների կարիք կա:
Կամ պետք է ուսանողությունը չգնա, կամ գնա: Եթե գնում ենք այդ ճանապարհով եւ զորակոչում ենք 70-80 տոկոսը, ուրեմն սկզբունքը, թե ինչով է այդ 20 տոկոսն առանձնանալու մնացած 80 տոկոսից, ինձ համար գոնե հստակ չի:
Մանրամասները` այստեղ: