|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Բանդայի գործով» հերթական նիստի ժամանակ անախորժ դեպք գրանցվեց:
Գործով վկա Արմեն Մկրտչյանի հարցաքննության ժամանակ նիստերի դահլիճ մտավ ակնհայտ հոգեկան շեղումներ ունեցող մի տղամարդ, ով դժգոհելով նստեց վերջին շարքում ու սկսեց բարձրաձայն խոսել: Դատավորի խնդրանքով անհայտ անձը ներկայացավ` նշելով, որ իր անունն Անդրանիկ է, սակայն խանգարելու պատճառաբանությամբ դատավոր Մեսրոպ Մակյանը նրան դուրս հրավիրեց: Տղամարդը նախ չենթարկվեց, ապա դատական կարգադրիչները նրան ստիպողաբար դուրս հանեցին դահլիճից:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: