|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները Yerkir.am-ին հայտնեցին, որ, իրենց տեղեկություններով, Սարդարապատ հուշահամալիրի թանգարանի աշխատակիցներին այսօր` ժամը 12-ին, տանելու են ՎՏԲ բանկ, որպեսզի նրանք կենսաթոշակային ֆոնդեր ընտրեն: Yerkir.am-ի հետ զրույցում «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանը նշեց, որ տեղեկատվությունը ստուգելու և աշխատողներին աջակցելու նպատակով շարժման մի քանի անդամներով հիմա մեկնում են Արմավիրի մարզ:
«Հաստատ գիտենք, որ նման բան կա: Բայց նաև կասկածում ենք, որ եթե հուշահամալիրի տնօրինությունը իմանա, որ աղմուկ է բարձրացել, կարող է դադարեցնել իր մտադրությունը: Գնում ենք, կտեսնենք, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը: Ըստ նրա` թանգարանի աշխատակիցները վախեցած են, նրանց բանկ են տանում ավտոբուսներով, պետք է օգնության հասնել: