|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Լիբիայի անցումային ազգային խորհուրդը, որը վերահսկում է երկրի արեւելյան մասը, ԱՄՆ-ի հետ նավթի մատակարարման առաջին պայմանագիրն է կնքել. տեղեկացնում է CNN-ը:
Այսօր ամերիկյան կողմը հայտարարել է, որ մայիսի 25-ին TNC ընկերության հետ կնքվել է 1,2 մլն բարելի պայմանագիր, սակայն գործարքի ֆինանսական կողմի մասին լռել է:
Ձեռք բերված պայմանավորվածությամբ` մոտ ժամանակներս Հավայան կղզիներ է ժամանելու լիբիական նավթով բեռնված նավը` Լիբերիայի դրոշի տակ:
TNC ընկերությունը նշել է, որ իրենք չեն պատրաստվում սահմանափակվել 1,2 մլն բարելով, քանի որ ամերիկացիների կողմից գնված նավթի դիմաց Բենգազիի ստացած գումարները «շատ կարեւոր են Լիբիայի ժողովրդին աջակցելու համար»: