Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել չորս ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, անմշակ նավթ էին մատակարարում Վենեսուելային:
«Միացյալ Նահանգները կշարունակի հետապնդել նրանց, ովքեր աջակցում են այս կոռումպացված ռեժիմին և նպաստում են վենեսուելական ժողովրդի շարունակական տառապանքներին», - նշել է ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը:
Երեք ընկերություններ, որոնց դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել, գրանցված են Մարշալյան կղզիներում, ևս մեկը՝ Հունաստանում: Պատժամիջոցների են ենթարկվել նաև այդ ընկերությունների կողմից օգտագործված չորս նավթային լցանավեր:
Փետրվարին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ընդգրկել է «Ռոսնեֆտի» շվեյցարական առևտրային կառույցին՝ Rosneft Trading S.A.-ին պատժամիջոցների ցանկում՝ Վենեսուելայում գործողությունների համար:
Վենեսուելայում իրավիճակը սրվել է 2019 թվականի հունվարի 23-ից հետո, երբ տեղի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը երկու օր առաջ չեղյալ էր հայտարարվել Գերագույն դատարանի կողմից, իրեն հայտարարեց գործող նախագահ: Մոտ 60 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, նրան ճանաչեցին որպես պետության ժամանակավոր ղեկավար:
Այս իրադարձություններից հետո Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի նավթային հատվածի նկատմամբ և արգելեց ամերիկյան նավթային ընկերություններին գործել երկրում։