|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՆԱՏՕ-ի օդուժն այս գիշերը վերսկսել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռմբակոծությունները: Երկու հզոր պայթյուն է որոտացել Բաբ ալ Ազազիա թաղամասում, որտեղ գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրը: Որոշ ժամանակ անց նույն շրջանին դարձյալ մի քանի օդային հրված է հասցվել. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Երեկ ՆԱՏՕ-ի «Միացյալ պաշտպան» գործողության ամենահզոր ռմբակոծությունն է եղել. Տրիպոլիի վրա ավելի քան 60 ավիահարձակում է տեղի ունեցել: Լիբիական իշխանությունների ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ, վերջին տվյալներով, ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է:
Ի դեպ, երեկ Մուամար Քադաֆին նշել է իր 69-րդ տարեդարձը: