|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Հուլիսի 26-ին տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև «Սու-25» - ի արդիականացման նախագծի վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ – գլխավոր տնօրեն Ագիլ Գուրբանովը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գերգյունը և այլ պաշտոնատար անձինք:
Պայմանագրի կնքման հիմնական նպատակը թուրքական արտադրության «խելացի» ռումբերի և հրթիռների ինտեգրումն է Ադրբեջանի ՌՕՈւ ինքնաթիռներին և դրանց ավիոնիկայի արդիականացման աշխատանքների իրականացումը:
Մինչ Ադրբեջանը հարձակվողական զինամթերք է ձեռք բերում, զուգահեռ քայլեր է անում, որ Հայաստանը չկարողանա զինամթերք ձեռք բերել։ Այսօր արդեն հայտնի էր դարձել, որ դիմել է Հնդկաստանին՝ կոչ անելով վերանայել Հայաստանին սպառազինություն տրամադրելու որոշումը։