Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 4-ին` ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած-կտրած վերքեր, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր՝ բարակ աղու ճարպոնի աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Հարություն Բ.-ն, նա ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21.00-ի սահմաններում, դիմակներով, սառը զենքերով զինված 2 անձինք ավազակային հարձակում են կատարել Հարություն Բ.-ի տան վրա, կպչուն ժապավենով կապել նրան բազկաթոռին, դանակով մարմնի տարբեր մասերում պատճառել վերը նշված վնասվածքները, տնից և հարակից խանութ-սրահից կատարել հափշտակություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը` 1985 թ. ծնված Էդգար Հ.-ն և 1987 թ. ծնված Մհեր Բ.-ն, որոնք Մեղրի-Կապան ճանապարհահատվածից բերման են ենթարկվել ոստիկանության Մեղրիի բաժին:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: