|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
BBC-ն հայտնում է, որ հնագետների միջազգային խումբը Հայաստանում հայտնաբերել է աշխարհի ամենահին հնձանը: 6.000 տարվա հնություն գինեգործության համար նախատեսված քարե ավազանը հայտնաբերվել է հենց այն Եղեգնաձորի քարանձավում, որտեղ գտել են նաեւ աշխարհի ամենահին 5.500-ամյա կաշվե կոշիկը:
Հնագետները համազված են, որ մոտ 1 մետրանոց թեք հատակով քարե ավազանը նախատեսված էր խաղողը բոբիկ ոտքերով ճզմելու եւ անջատված քաղցուն զատելու համար:
Քարանձավում հայտնաբերված գինեգործության մասին վկայող գտածոներն ապացուցում են մեծ ծավալի գինու արտադրության մասին: Հայտնաբերված խաղողի կորիզներն ապացուցում են, 6.000 տարի առաջ Հայաստանում գինի ստացել են խաղողի ճիշտ այն տեսակներից, որոնք այսօր էլ մշակվում են Հայաստանում:
Հայտնաբերված հնձանը զարդարված է խաղողի ողկույզներով: Ըստ հնագետների, այն ունեցել է նաեւ պաշտամունքային նշանակություն, օգտագործվել նաեւ տոնակատարությունների ժամանակ: