Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշում, որը վերաբերում է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում պետպատվերի ընդունելությունների տեղերը հաստատելուն: Նախարարը նշեց, որ այդ փաստաթուղթը երկար ժամանակ քննարկվել է և առավոտյան խորհրդակցության ժամանակ քննարկվեց` բժշկական մասնագիտությունների հետ կապված:
«Կա վարչապետի հստակ հանձնարարականը, որ միջին մասնագիտական կրթական հաստատություններում անվճար տեղերը կարևոր են: Կա սպորտի և երիտասարդության նախարարությունից խնդրանք` մի քանի անվճար տեղեր ավելացնել»,- հայտնեց ԿԳ նախարարը` հավելելով, որ մի քանի օրվա ընթացքում կհստակեցնեն բոլոր անվճար տեղերի քանակը` խորհրդակցելով նախարարությունների հետ:
Վարչապետը նշեց, որ իսկապես պետք է քննարկվի ու հստակեցվի առողջապահության ոլորտի կրթության անվճար տեղերի քանակը: «Նաև կա դժգոհություն քոլեջների ղեկավարությունից` առողջապահության ոլորտի կրթության պետպատվերի մասով, որ անվճար տեղերը քիչ են: Ես այսօր առողջապահության նախարարի հետ էլ եմ խորհրդակցել: Երկու օր ժամանակ` բոլոր առաջարկությունները հավաքելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: