Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-06-06 23:16
Աշխարհ

Գոլանի բարձունքներում զոհվել է 20 սիրիացի

Գոլանի բարձունքներում զոհվել է 20 սիրիացի

Երեկ Գոլանի բարձունքներում իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով զոհվել է 20 սիրիացի, 300-ը վիրավոր են. տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Հարյուրավոր պաղեստինցի փախստականներ եւ սիրիացիներ հավաքվել են սահմանի մոտ` նշելու 1967 թ. արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմի տարելիցը, երբ Իսրայելն իր վերահսկողության տակ վերցրեց Երուսաղեմը, Հորդանանի արեւմտյան ափը եւ Գոլանի բարձունքները:

Իսրայելցի զինվորների հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ սիրիացի երիտասարդներից բաղկացած ամբոխը փորձել է անցնել սահմանային արգելափակոցները. իսրայելցիները կրակ են բացվել: Գիշերը բախումները դադարել են, սակայն ցուցարարները դեռ չեն լքել սահմանամերձ շրջանը եւ մի քանի անգամ ստուգել են, թե որքանով են աչալուրջ իսրայելցի սահմանապահները: Սահմանախախտներին դիմավորել են զգուշացնող կրակոցներով. տեղեկացնում է mignews.com-ը:

Ի դեպ, սիրիական ընդդիմությունը տեղեկություն է տարածել, թե ցուցարարների մեծ մասը աղքատ գյուղացիներ են, որոնց Ասադի կառավարությունը 10 հազար դոլար է վճարել ցույցին մասնակցելու համար: