|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Գոլանի բարձունքներում իսրայելական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
Շաբաթ օրը Իսրայելի շտապօգնության վարչությունը հայտնել է, որ Գոլանի բարձունքներում հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։
Ավելի ուշ թերթը, հղում անելով իսրայելական բանակի խոսնակին, հայտնեց, որ զոհերի թիվը հասել է 11-ի:
Ավելի վաղ Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացածները երեխաներ և դեռահասներ են, քանի որ հարվածը հասցվել է ֆուտբոլի դաշտին: Եվս 19 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, նրանցից վեցի վիճակը ծանր է։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը միջադեպի համար առաջինն է մեղադրել Բեյրութին և «Հեզբոլլահ» շարժմանը,:
Երկրի ՊԲ պնդմամբ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ հրթիռն արձակվել է Լիբանանի հարավից։