|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սիրիայի նոր իշխանությունները համաձայն են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը բուֆերային գոտում՝ Գոլանի բարձունքներում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ աշ Շարաան Դամասկոսում քաթարական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում:
Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն փաստարկներ չունի բուֆերային գոտու խորությունն առաջ տանելու համար։
«Իսրայելն առաջ է շարժվել դեպի բուֆերային գոտի այն պատրվակով, որ այնտեղ իրանական կազմավորումներ են եղել։ Դամասկոսի ազատագրմամբ այդ փաստարկն այլևս գոյություն չունի»,-հավելել Է Աշ-Շարաան։