Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Советский спорт-ին:
Բերեզովսկին ավելի, քան որևէ մեկը, վերապրում է հայկական ֆուտբոլի դրաման: Ողջ կյանքում նա կհիշի կրծքին ստացած ուժեղ հարվածը և մրցավարի անհասկանալի որոշումը. «Դուք խաղացել եք ձեռքով` տուգանայինի սահմաններից դուրս, լքե'ք խաղադաշտը»:
- Ի՞նչ զգացիք` լսելով մրցավարի անարդար որոշումը:
- Երբ տեսա կարմիր քարտը, շոկ ապրեցի: Անընդհատ կրկնում էի` ոչ, ոչ ոչ:
- Երբևէ հանդերձարանում լաց եղե՞լ ես:
- Իռլանդիայում լաց չեմ եղել: Ամեն ինչ առավոտյան սրվեց, երբ հասանք Երևան, այդտեղ բարկությունս գագաթնակետին հասավ:
- Ի՞նչ եղավ Երևանում:
- Մարդիկ էին հավաքվել և ծափահարում էին մեզ, այնպես` ինչպես հաղթողների: Դա ինձ հուզեց մինչև հոգուս խորքը: Եվ այդ պահին հասկացա, թե որքան կոտրված են մեր երկրպագուները:
- Խաղից հետո մրցավարի հետ որևէ զրույց եղա՞վ:
- Ֆեդերացիայի անդամները փորձում էին բացատրել, սակայն նա կտրուկ պատասխանել և շրխկացրել էր դուռը: Ասում են` սա Գոնսալեսի վերջին հանդիպումն էր, նա ավարտում է իր կարիերան:
- Ի՞նչ կասեք ձեր և մրցակցի ուժերի մասին:
- Մենք հաղթելու ուժ էինք զգում և գերազանցում էինք մրցակցին: Հայաստանն արժանի էր խմբում զբաղեցնել 2-րդ տեղը, իսկ առաջինը, անխոս, Ռուսաստանն է:
- Պատրաստվո՞ւմ եք լքել հավաքականը:
- Տաքացած չէի ցանկանա պատասխան տալ: Մեր թիմը շատ լավն է: Ես կցանկանայի այնտեղ խաղալ: Բայց հայտնի չէ, ի՞նչ կա առջևում:
- Դուք լավ մարզավիճակում եք, պետք է Ձեր ընկեր Անդրեյ Տիխոնովի հետքերով գնաք:
- Ես կարող եմ և՛ մարզավիճակը պահել, և՛ խաղալ: Սակայն ակումբում գործերը լավ չեն, մենք ամենաշատ գոլ բաց թողած թիմերի շարքում ենք: Ցանկացած դարպասապահի սա կմտահոգի: Ես պետք է «Խիմկիի» ղեկավարության հետ խոսեմ ապագայի մասին: Իսկ պայմանագիրս մինչև մրցաշրջանի ավարտն է:
- Ե՞րբ կկայացնեք Ձեր վերջնական որոշումը` հավաքականի հետ կապված:
- Ամառվա սկզբին: Թող ժամանակ անցնի, տեսնենք, թե ինչպե՞ս կդասավորվի գործերս «Խիմկիում»:
Հ.Գ. Բերեզովսկին մի ողջ ֆուտբոլային ժամանակաշրջան է ներկայացնում: Նա մեր հավաքականի հուսալի «մեջքն» է, և ոչ ոք առանց նրա չի պատկերացնում հայկական ֆուտբոլը: Եթե Ռոմանը որոշի լքել մեզ, թերևս դա ամենացավալի բանը կլինի, որը կարող է պատահել հայ ֆուտբոլասերի հետ: