| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 20-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ուսանողները հանդիպեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկու, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պատասխանեցին ուսանողների բազմաբնույթ հարցերին։ Մասնավորապես` ուսանողուհիներից մեկին հետաքրքրում էր՝ արդյոք Յուրա Մովսիսյանը մտադիր չէ՞ ֆուտբոլային ակումբ բացել Գյումրիում։ Ի պատասխան՝ Յուրա Մովսիսյանը նշեց, որ ինքը ցանկություն ունի հետագայում ֆուտբոլային ակումբներ բացել ամբողջ Հայաստանով մեկ, սակայն առայժմ խաղալու ժամանակն է։
Ո՞րն է կյանքում հաջողության գրավականը։ Ըստ Յուրա Մովսիսյանի՝ հաջողության գրավականն ամուր ընտանիքն է, Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ լավ մարդ լինելը, իսկ Ռոման Բերեզովսկու կարծիքով՝ երկուսը միասին։
Իսկ այն հարցին, թե ո՞վ է այսօր լավագույն հայ ֆուտբոլիստը, և' Հենրիխ Մխիթարյանը, և' Յուրա Մովսիսյանը նշեցին՝ Ռոման Բերեզովսկին։
Ի դեպ, հանդիպման ընթացքում ուսանողուհիներից մեկը ամուսնության առաջարկություն արեց Հենրիխ Մխիթարյանին: