կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-04 23:23
Սպորտ

Ռոլան Գարոս-2011. եզրափակիչի մասնակիցները

Ռոլան Գարոս-2011. եզրափակիչի մասնակիցները

Հայտնի դարձան Ֆրանսիայի բաց առաջնության Ռոլան Գարոս-2011 մրցաշարի  եզրափակիչի մասնակիցները:

Այս առաջնությունը հաղթողներին դժվար տրվեց, իսկ կանանց պայքարում անհավանական արդյունքներ գրանցվեցին:

Հենց մեկնարկային փուլից սկսեցին դուրս մնալ ֆավորիտները: Կանանց պայքարի եզրափակիչ հանդիպմանն ուժերը կչափեն Նա Լին (Չինաստան) և Ֆրանչեսկա Սկյավոնեն (Իտալիա):

Իսկ ահա տղամարդկանց պայքարում միմյանց դեմ կելնեն սկզբունքային հակառակորդներ՝ Ռաֆայել Նադալը և Ռոջեր Ֆեդերերը: Աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ, 29-ամյա  Ֆեդերերը կարողացավ կանգնեցել անպարտելի  24-ամյա սերբ Նովակ Ջոկովիչին. չորս սեթերի արդյունքում `7:6 (7), 6:3, 3:6, 7:6 (7) հաշվով: Հանդիպումը տևել է 4 ժամ 5 րոպե:
 
Այսպիսով, Ֆեդերերը եզրափակիչում կհանդիպի Ռոլան Գարոսի հնգակի հաղթող 25-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, ով ավելի վաղ երեք սեթերի արդյունքում 6:4, 7:5, 6:4, պայքարից դուրս է թողել բրիտանացի Էնդի Մարեյին: