կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 00:02
Սպորտ

Ռոլան Գարոս-2011. տղամարդկանց պայքար

Ռոլան Գարոս-2011. տղամարդկանց պայքար

Փարիզում ընթացող Ռոլան Գարոս-2011-ի տղամարդկանց պայքարում հայտնի է դարձել կիսաեզրափակիչի առաջին զույգը։ Աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը  քառորդ եզրափակիչում երեք սեթերի արդյունքում` 6։4, 6։3, 7։6 (3) հաշվով առավելության է հասել Գաել Մոնֆիսի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 34 րոպե։

 Կիսաեզրափակիչում Ռոջերն ուժերը կչափի սերբ Ջոկովիչը հետ:

Աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստ բրիտանացի Էնդի Մարեյը  սերբ Վիկտոր Տրոիցկիի հետ մրցապայքարում հաղթեց 4:6, 4:6, 6:3, 6:2, 7:5 հաշվով:  Հանդիպումը տևել է 3 ժամ 56 րոպե։

Քառորդ եզրափակիչում Մարեյը կհանդիպի արգենտինացի Խուան Իգնասիո Չելայի հետ, որն ավելի վաղ առավելության էր հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Ֆալլայի նկատմամբ՝ 4:6, 6:2,1:6, 7:6(5), 6:2։