|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռոլան Գարոս-2011 թենիսի մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում իսպանացի Ռաֆայել Նադալը: Երեք սեթերի արդյունքում` 7:5, 6:3, 6:3 հաշվով, նա առավելության է հասել Իվան Լյուբիչիչի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 26 րոպե։
Նադալը 1/4-ում իր ուժերը կչափի շվեդ Ռոբին Սոդերլինգի հետ, որը 6:2, 6:3, 7:6(5) հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։
Արգենտինացի Խուան Իգնասիո Չելան դժվարին մրցելույթ է անցկացրել կոլումբիացի Ալեխանդրո Ֆալեյի հետ։ Հինգ սեթերի արդյունքում` 4:6, 6:2, 1:6, 7:6(5), 6:2 հաշվով Չելան հաղթանակ է տոնել: Հանդիպումը տևել է 3 ժամ 55 րոպե։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Չելան ուժերը կչափի Էնդի Մարեյ-Վիկտոր Տրոիցկի զույգի հաղթողի հետ։ Հանդիպումը կկայանա այսօր:
Ֆրանսիացի Գաել Մոնֆիսը հինգ սեթերի արդյունքում` 6:4, 2:6, 7:5, 1:6, 8:6 հաշվով հաղթեց իսպանացի Դավիդ Ֆերերին։ Հանդիպումը տևել է 4 ժամ 7 րոպե։
Քառորդ եզրափակիչում Մոնֆիսը կմրցի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ:
Հիշեցնենք, որ Ֆեդերերն ու Ջոկովիչն արդեն կիսաեզրափակիչում են: