կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-03 13:39
Սպորտ

Ռոլան Գարոս. 1/8 եզրափակիչի բոլոր արդյունքները

Ռոլան Գարոս. 1/8  եզրափակիչի բոլոր արդյունքները

Ձեզ ենք ներկայացնում «Մեծ սաղավարտ»-ի ամենահեղինակավոր  մրցաշարերից մեկի` Ֆրանսիայի Բաց առաջնության(Roland - Garros-2013) 1/8  եզրափակիչի ամփոփումը:

 

Ռոլան Գարոս 2009-ի հաղթող Սվետլանա Կուզնեցովան 2 ժամ 21 րոպե տևած հանդիպումում`  առավելության հասավ աշխարհի ութերորդ ուժեղագույն թենիսիստուհի Անժելիկ Կերբերի նկատմաբ`6:4, 4:6, 6:3:

 

Կուզնեցովայի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով իր հերթին ջախջախել  էր իտալուհի Ռոբերտ Վինիչին` 6:1, 6:3:

 

1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարեց նաև Ռոլան Գարոս – 2012-ի եզրափակչի մասնակից իտալուհի Սառա Էրանին: Նա`  5:7, 6:4, 6:3 հաշվով  պարության էր մատնել իսպանուհի Կառլա Սուարես Նավարոյին:

 

Լեհաստանցի Ագնեշկա Ռադվանսկան խնդիրներ ճունեցավ սերբուհի Անա Իվանովիչի հետ մրցապայքարում` 6:2, 6:4:

Իտալացի Տոմի Ռոբերդոն առավելության հասավ իր հայրենակից Նիկոլաս Ալմագորյի նկատմամբ` 6:7 (5), 3:6, 6:4, 6:4, 6:4:

Ռոբերդոն քառորդ եզրափակիչում իր ուժերը կչափի կրկին իտալացի` Դավիդ Ֆերերի հետ: Ֆերերը 1/8 եզրափակչում` 6:3, 6:1, 6:1 հաշվով  հաղթել էր հարավաֆրիկացի Կևին Նադերսոնին:

 

Ութերորդ խաղային օրվա թերևս ամենածանր հանդիպումը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և ֆրանսիացի Ժիլ Սիմոնինն էր, որում  հաղթեց Ֆեդերերը`  1:6, 6:4, 6:2, 2:6, 3:6:

 

Քառորդ եզրփափակիչում շվեյցարացուն սպասում է ևս մեկ ֆրանսիացի` Ժո-Ուիլֆրիդ Ցոնգան, ով իր հերթին  պարտության էր մատնել Վիկտոր Տրոցկիին` 6:3, 6:3, 6:3: