կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-05 11:07
Սպորտ

Նա Լին` Ռոլան Գարոս-2011-ի հաղթող

Նա Լին` Ռոլան Գարոս-2011-ի հաղթող

Ավարտվեց «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ խոշոր մրցաշարի՝ Ռոլան Գարոս-2011-ի կանանց պայքարը: Եզրափակիչում աշխարհի 7-րդ ուժեղագույն թենիսիստուհի, չինուհի 29-ամյա Նա Լին հաղթանակ տոնեց աշխարհի 5-րդ ուժեղագույն թենիսիստուհի, 30-ամյա իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմաբ: Երկու սեթերի արդյունքում` 6:4,7:6 (0) և 1 ժամ 48 րոպեում Լին նվաճեց հաղթողի տիտղոսը:

Նա Լիի համար ընթացիկ մրցաշրջանում սա երկրորդ տիտղոսն էր, 5-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում և առաջինը՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Իր հաղթանակի համար նա կստանա 1,200,000 եվրո:

Տղամարդկանց պայքարի եզրափակիչում կհանդիպեն Ռաֆայել Նադալը և Ռոջեր Ֆեդերերը, իսկ vivaro բուքմեյքերը Նադալի հաղթանակի համար սահմանել է` 1.40 և Ֆեդերերի համար` 2.70 գործակից: