կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 23:22
Սպորտ

Ռոլան Գարոս-2011. կանանց պայքար

Ռոլան Գարոս-2011. կանանց պայքար

Հայտնի դարձան French Open-2011-ի Ռոլան Գարոս մրացաշարի կանանց պայքարի քառորդ եզրափակիչի վերջին երկու զույգերը։

Ռուսաստանցի Մարիա Շարապովան հանդիպել էր Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի հետ։ Երկու սեթերի արդյունքում` 7:6(4), 7:5 հաշվով նա հաղթեց լեհուհուն: Հանդիպումը տևել է 2 ժամ:
 
1/4-ում Շարապովան կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչ Անդրեա Պետկովիչի հետ, որը 6:2, 2:6, 6:4  հաշվով դուրս է թողել ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին։

Չինուհի Նա Լին 2:6, 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե։
 
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Լին ուժերը կչափի Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկոյի հետ, որը 6:2, 6:3 հաշվով պայքարից դուրս թողեց  ռուսաստանցի Եկատերինա Մակարովային։